A
A
42-րդն էր
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական Թուրինում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սարգիս Հայրապետյանը տղամարդկանց մենասահքում 48 մասնակիցների մեջ զբաղեցրեց 42-րդ տեղը` վաստակելով 39,02 միավոր:
Սակայն նա միակ հայազգի մարզիկը չէր այդ առաջնությունում: Նույն մրցումներում Հունգարիան ներկայացրեց մեր հայրեակից Տիգրան Վարդանյանը, որը 39,30 միավորով ճանաչվեց 41-րդը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ճապոնացի գեղասահորդ Դայսուկե Տակահաշին: