A
A
Տարիքի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը, որը 2009 թ հանդես է եկել ղազախական «Ատիրաու» թիմում, ելույթները կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվի-2» թիմում:
Ինչպես տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները, «Ատիրաուն» ցանկացել է երկարաձգել հայազգի ֆուտբոլիստ հետ պայմանագիրը, սակայն Ղազախստանի առաջնության կանոնակարգով նա այլեւս իրավունք չունի շարունակել ելույթներն այդ երկրում, քանի որ խիստ սահմանափակումներ են մտցրել տարեց լեգեոնականների համար:
Այդ իսկ պատճառով 35-ամյա ֆուտբոլիստը ստիպված վերադարձել է հարազատ ակումբ եւ հանդես կգա 2-րդ թիմում, որտեղ իր գիտելիքները եւ փորձը կհաղորդի երիտասարդ խաղընկերներին: