Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվել է ՊԱԿ նախկին շենքը

Մարզեր

Գյումրիի 16 փողոցի թիվ 30 տունը ինքնափլուզվել է: Շենքը,որ կառուցվել է 19-րդ դարավերջին, եղել է գյումրեցի Դրմփյան մեծահարուստ ընտանիքի առանձնատունը:

Խորհրդային տարիներին ծառայել է որպես Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մասնաշենք, այժմ ընդգրկված է Կումայրի արգելոցում:

Դեռեւս 1960-ական թվականներին շենքը ճանաչվել է վթարային, իսկ երկրաշարժից հետո 4-րդ աստիճանի վթարայնության շենքը համարվել է բնակության համար ոչ պիտանի:

Սակայն տան բնակիչները բնակության այլ վայր չունենալու պատճառով մնացել են վթարային տանը:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ