
A
A
Ուղիղ. «Լոռի ՖԱ» - «Շիրակ». Հայաստանի ֆուտբոլի առաջնության մարզային հերթական դերբին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Վանաձորի «Լոռի ՖԱ» ակումբը սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»:
Կայացած 20 տուրից հետո տանտերերը 34 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 32-ով ընթանում են 5-րդ հորիզոնականում:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են իրար հետ: Վանաձորում կայացած խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0, իսկ Գյումրիում 2:1 հաշվով հաղթել են վանաձորցի ֆուտբոլիստները:
«Լոռի ՖԱ» - «Շիրակ» հանդիպումը կմեկնարկի ժամը 15:30-ին: Խաղի ուղիղ եթերը՝ ստորև.