Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդամենը 9-րդ տեղում

Սպորտ

Ֆրանսիայի Նիցա քաղաքում ավարտվեց շախմատի «Ամբերի» թվով 19-րդ միջազգային մրցաշարը:

Անցած երկու տարիների հաղթող, մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այս անգամ անհաջող հանդես եկավ եւ գրավեց ընդամենը 9-րդ տեղը:

Վերջին, 11-րդ տուրում, նա 1,5:0,5 հաշվով հաղթեց կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսին: «Կույր» շախմատում Արոնյանը կրկին հաղթանակ տարավ, իսկ «արագում» ոչ-ոքի խաղաց: Մեր շախմատիստը ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունք` 22 հնարավորից վաստակելով 11 միավոր:

Մրցաշարում հաղթող ճանաչվեցին միանգամից երկու շախմատիստներ` ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ նորվեգացի Մագնուս Կառլսենը, որոնք վաստակեցին 14,5-ական միավոր: Հարկ է նշել, որ Իվանչուկը միակ մասնակիցն էր, որը ընդհանրապես պարտություն չկրեց, իսկ ահա Կառլսենը բոլորից շատ հաղթանակները տարավ մրցաշարում` 13: Երրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, որն առաջատարներից ետ մնաց 1,5 միավորով:

«Կույր» շախմատում բոլորից լավ արդյունք ցույց տվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը վաստակեց 8 միավոր: Արոնյանը զբաղեցրեց 9-րդ տեղը` 5 միավոր:

«Արագ» շախմատում տոն տվեցին մրցաշարի երկու հաղթողները` 8-ական միավոր: Այս ձեւում մեր շախմատիստը 6 միավորով ադրբեջանցի Վուգար Հաշիմովի եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ բաժանեց 5-7-րդ տեղերը: