Առաջին խաղը Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի համաժողովի վերջում անցկացվեց վիճակահանություն, որով կազմվեցին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական «B», «G», «F» եւ «H» խմբերի խաղացանկերը:
Հայաստանի հավաքականը հանդես է գալու «B» խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի ընտրանիները:
Վերը նշված խմբերի մասնակիցները նախապես համաձայնության չգալով, նախատեսած ժամկետում ՈՒԵՖԱ-ին չէին ներկայացրել խաղացանկը:
Նման դեպքերում ՈՒԵՖԱ-ն վիճակահանություն է անցկացնում, որի ժամանակ թիմերից յուրաքանչյուրն իր տառն է (A, B, C, D, E, F) ստանում, որից հետո նախապես պատրաստված օրացույցով կազմվում է խաղացանկը:
Հայաստանի հավաքականին բաժին հասավ A տառը: Դա նշանակում է, որ մեր ընտրանին Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլը կսկսի իր հարկի տակ, Իռլանդիայի ընտրանու հետ խաղով:
Նշենք, որ այս տարի թիմերը կանցկացնեն 4-ական, իսկ 2011-ին` 6-ական հանդիպում: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի խաղացանկով հավաքականները խաղեր չեն անցկացնում ընդհանուր խաղացանկով նախատեսված երկու օրերին` 2011 թ մարտի 29-ին եւ հունիսի 7-ին:
Հայաստանի հավաքականի խաղացանկը
2010 թ
- 3 սեպտեմբեր Հայաստան - Իռլանդիա
- 7 սեպտեմբեր Մակեդոնիա - Հայաստան
- 8 հոկտեմբեր Հայաստան - Սլովակիա
- 12 հոկտեմբեր Հայաստան - Անդորա
2011 թ
- 26 մարտ Ռուսաստան - Հայաստան
- 4 հունիս Հայաստան - Ռուսաստան
- 2 սեպտեմբեր Անդորա - Հայաստան
- 6 սեպտեմբեր Սլովակիա - Հայաստան
- 7 հոկտեմբեր Հայաստան - Մակեդոնիա
- 11 հոկտեմբեր Իռլանդիա - Հայաստան