Հայաստանը հաստատեց իր մասնակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակեց այն երկրների ցուցակը, որոնք կմասնակցեն ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցելու ցանկություն էին հայտնել 77 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը:
Սակայն ԲՄՖ-ն իր կողմից գումարներ է հատկացրել եւս 28 երկրների ֆեդերացիաներին, որպեսզի դրանք նույնպես մարզիկներ գործուղեն Բաքու: Այդ երկրների թվում են նաեւ եվրոպական երկրներ` Ալբանիան, Բոսնիան, Լատվիան: Արդյունքում, առաջնության աշխարհագրությունը կտրուկ ընդլայնվել է, ինչը հպարտորեն նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ մրցաշարին ընդհանրապես կմասնակցեն 532 բռնցքամարտիկներ, որոնք հանդես կգան 11 քաշային կարգերում: Առաջնության ընթացքում կխաղարկվեն այս տարի Սինգապուրում կայանալիք օլիմպիական պատանեկան խաղերի բռնցքամարտի մրցումների ուղեգրերը: