Կանայք մեկնեցին Սլովենիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այսօր մեկնեց Սլովենիա, որտեղ մարտի 27-ին կանցկացնի 2011 թ աշխարհի առաջնության ընտրական հանդիպում այդ երկրի ազգային թիմի հետ: Այնուհետև մեր ընտրանին կմեկնի Պորտուգալիա, ուր արդեն մարտի 31-ին ուժերը կչափի պորտուգալուհիների հետ:
Հայաստանի կանանց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը այդ հանդիպումներին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստուհու:
Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը հանդես է գալիս 2011 թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական 7-րդ խմբում:
2010 թ անցկացրած 5 հանդիպումներում մեր թիմը պարտություններ է կրել եւ առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմի առաջիկա մրցակիցները` Պորտուգալիայի եւ Սլովենիայի ընտրանիները, վաստակել են 3-ական միավոր եւ ներկայումս զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը: