Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակում տուժել է 25 համայնք

Մարզեր

Շիրակի մարզպետարանում ձեւավորված հանձնաժողովն արդեն արձանագրել եւ կառավարություն է ներկայացրել մարտի 15-ի ուշ երեկոյան մարզում՝ քամու հետեւանքով հասցված վնասի չափը:

Պաշտոնական տվյալներով տուժել է 25 համայնք, որտեղ մեծ թիվ են կազմում բնակելի շինությունները: Առավել մեծ վնաս են կրել Արեւիկ, Շիրակավան, Գուսանա եւ Աղին գյուղերը: Զգալի է այն շինությունների թիվը, որոնց տանիքները քամին ամբողջությամբ քշել է:

Փոխհատուցման վերաբերյալ կառավարությունից դեռեւս պատասխան չի ստացվել եւ մարզպետարանում չեն կարող հստակ նշել, թե պետբյուջեից որքան գումար կհատկացվի փոխհատուցման համար:

Եթե փոխհատուցումը քիչ լինի, բնակիչները ստիպված պետք է լինեն սեփական միջոցներով նորոգել տանիքները, իսկ հնարավորություն չունենալու դեպքում` հովանավորներ փնտրել:

Մարտի 15-ին ու 16-ին եղանակային փոփոխությունների պատճառով տուժել են նաեւ որոշ համայնքների վարելահողեր՝ ծածկվելով վարարած Ախուրյան գետի ջրով: Իսկ փոխհատուցման վերաբերյալ կառավարության պատասխանը սպասվում է մոտ օրերս:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ