Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը` եզրափակիչում

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում օգնեց իր թիմին` Դոնեցկի «Մետալուրգին» հաղթանակ տոնել եւ մտնել եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում «Մետալուրգը» սեփական դաշտում հյուրընկալեց իր համաքաղաքացիներին` «Շախտյորի» ֆուտբոլիստներին: Դաշտի տերերը շատ արագ` ինը րոպեում, առաջ անցան հաշվի մեջ` 2:0:

Ընդ որում` երկրորդ գոլը բուլղարացի Վելիզար Դիմիտրովը խփեց հենց մեր ֆուտբոլիստի հաշվենկատ փոխանցումից հետո: Մնացած ժամանակահատվածում հյուրերը կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Դոնեցկի «Մետալուրգն» առաջին անգամ մտավ գավաթի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:
Նույնը վերաբերում է նաեւ Հենրիխ Մխիթարյանին, որն առաջին անգամ կպայքարի Ուկրաինայի գավաթին տիրելու համար: