A
A
Նալբանդյանը հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վստահ սկսեց ելույթները Մայամիում մեկնարկած Masters 1000 խոշոր մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 3,6 մլն դոլար է:
Առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:2 հաշվով հաղթեց լեհ թենիսիստ Լուկաս Կուբոտին:
Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը 61 րոպե: Երկրորդ փուլում արգենտինահայ մարզիկը կհանդիպի սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկիի հետ: