A
A
Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ վարչապետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ.
Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»:
Ինչպես տեղեկացրել էինք, համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են 4 ոստիկան գետնին տապալել ու փորձում բերման ենթարկել մի տղամարդու։