Քաղաքացուն տապալել են գետնին․ «Օրինական պահանջը չկատարելու համար է բերման ենթարկվել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկտիվիստ, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ հիմնադիր-ղեկավար Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են 4 ոստիկան գետնին տապալում ու փորձում բերման ենթարկել մի քաղաքացու։
Տեսնյութում լսվում է, որ նկարահանողն ասում է․ «Նայե՛ք, մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները մեր քաղաքացուն»։ Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է տվյալ քաղաքացին ոստիկանններին ասում․ «Թողե՛ք, գալիս եմ․․․ Արա՛, խեղդվա»։
Տեսանյութի հետ կապված «Ա1+»-ը զանգահարեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայություն։ «Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին բերման է ենթարկվել»,- հայտնեցին լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ միջադեպին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանությունն ուժային կառույց է եւ օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի: