Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 խաղացող «Փյունիկում»

Սպորտ

Գյումրիի «Շիրակն» ոչ միայն լեգեոնական չունի, այլեւ... նոր ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց 2010 թ առաջնության բարձրագույն խմբի մասնակից թիմերի հայտերը:

Դրանցից պարզվում է, որ Երեւանի «Փյունիկը» առաջնությանը մասնակցելու համար հայտավորել է ընդամենը 12 ֆուտբոլիստ, որոնց մեջ չէ նաեւ թիմի նորեկ, բելառուսցի դարպասապահ Արթուր Լեսկոն: Իսկ ահա բոլորից շատ խաղացողներ իր տրամադրության տակ կունենա Երեւանի «Կիլիկիայի» գլխավոր մարզիչը` 28:

Բոլորից շատ օտարերկրացի ֆուտբոլիստ հայտավորել է Աշտարակի «Միկան»` 10, ապա Երեւանի «Բանանցը»` 7: Լեգեոնականներ չկան Գյումրիի «Շիրակում» եւ «Կիլիկիայում»: Իսկ միակ թիմը, որը մարզում է արտասահմանցի մասնագետ, «Բանանցն» է:

«Շիրակը» միաժամանակ միակ թիմն է, որը ձմեռային արձակուրդի ընթացքում նոր խաղացող ձեռք չի բերել: Գյումրեցիների պաշտպան Հովհաննես Թահմազյանը համարվում է առաջնության ամենատարեց խաղացողը (այս տարվա հունվարի 11-ին լրացավ նրա 40-ամյակը), իսկ «Միկայի» հարձակվող Արմեն Ն. Ավագյանը նրանից փոքր է 23 տարով (ծնվել է 1993 թ հուլիսի 27-ին): Առաջնության ամենատարեց մարզիչն է Վարուժան Սուքիասյանը («Իմպուլս», 05.08.1956), ամենակրտսերը` Վարդան Բիչախչյանը («Շիրակ», 09.10.1977):