Բացել լրահոսը Փակել լրահոսը
70610617_2325271684188615_5283039885542817792_o
A A
Պաշտոնական

«Ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում» (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Քրեական օրենսգիրք, Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը։

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Տվյալ դեպքով ոստիկանությունը արդեն հայնտաբերել է աղբամանները վառողներին, որոնք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստվում են նյութեր»։