Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտը Նալբանդյանն է

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կարճատեւ ընդմիջումից հետո կրկին վերադարձավ կորտ: Նա կմասնակցի 3,6 մլն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Masters 1000 շարքի խոշոր միջազգային մրցաշարին, որն այսօր կմեկնարկի Մայամիում:

Առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի լեհ թենիսիստ Լուկաս Կուբոտի հետ: Չնայած պրոֆեսիոնալ թենիսիստների միության դասակարգման ցուցակում Կուբոտը 43-րդ հորիզոնականում է, իսկ Նալբանդյանը` 161-ում, սակայն բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում հարավամերիկացի թենիսիստին:

Հիշեցնենք, որ նա Դեւիսի գավաթի խաղարկության Շվեդիա - Արգենտինա հանդիպմանը Դավիթ Նալբանդյանը ցավեր էր զգացել ոտքի մկաններում, սակայն շարունակել էր խաղալ եւ հաղթանակ պարգեւել իր թիմին: «Ես պետք է հնարավորին շատ խաղեր անցկացնեմ, որպեսզի աստիճանաբար մտնեմ սովորական ռիթմի մեջ», - Մայամիի մրցաշարից առաջ հայտարարել է անվանի թենիսիստը: