Բացել լրահոսը Փակել լրահոսը
ea16838cf69c2e82ca6d47cb419d5933
A A
Պաշտոնական

Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխահոտւցելու պահանջների մասին է։

Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։