Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոգոսյանը չի մնա Արգենտինայում

Սպորտ

Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը այս տարվա հունիսին կհեռանա իր ներկայիս թիմից` արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից»: Այդ մասին տեղական Mix Sport ռադիոյով հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Գուստավո Դեզոտին:

«Խոակին Բոգոսյանի վարձավճարի ժամկետը ավարտվում է գալիք հունիսին, իսկ նրա տրանսֆերը մենք ի վիճակի չենք գնելու: Խոակինը համաձայնեց վարձավճարով խաղալ «Նյուելս Օլդ Բոյզում» միայն այն բանի համար, որ շատ մտերիմ է ակումբի նախագահի հետ: Մենք անընդհատ եվրոպական ակումբներ էինք փնտրում նրա համար, բայց ոչ մեկի հետ այդպես էլ համաձայնության չեկանք»,-ասել է նա:

Հայզգի ֆուտբոլիստի գործակալ Դանիել Դելգադոն այժմ բանակցություններ է վարում իտալական երկու ակումբների` «Սամպդորիայի» եւ «Ռոմայի» հետ: «Այն ակումբը, որն առաջինը նորմալ պայմանագիր կառաջարկի Խոակինին, նրա հետ էլ նախնական համաձայնություն կկնքենք», - նշել է Դելգադոն, որը հիմնականում համագործակցում է հենց իտալական ակումբների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ` հավաքականում ընդգրկելու համար: Սակայն մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր վերջին մամուլի ասուլիսին ասաց, որ այդ հարցում դեռեւս որեւէ տեղաշարժ չկա: «Ամեն ինչ հավանաբար կպարզվի հունիսի սկզբին, երբ հայտնի կդառնա Ուրուգվայի հավաքականի վերջնական կազմը աշխարհի 2010 թ առաջնությունում: Բոգոսյանը ՀԱՀ մեկնելու թեկնածուներից մեկն է»: