Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess dubov
A A
Սպորտ

Դանիլ Դուբովը հաղթեց Հիկարու Նակամուրային և հավասարեցրեց հաշիվը (տեսանյութ)

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կայացավ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը:

Ռուսաստանցի Դանիլ Դուբովը չորս պարտիայում 2,5:1,5 հաշվով հաղթելով ամերիկացի Հիկարու Նակամուրային, հավասարեցրեց ընդհանուր հաշիվը՝ 1:1: Առաջին պարտիան ավարտվեց սևերով հանդես եկող ռուս գրոսմայստերի առավելությամբ, իսկ մնացած երեքում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:  

Այդպիսով, մրցաշարի հաղթողը կորոշվի լրացուցիչ երրորդ մրցամարտում, որը կկայանա վաղը, մայիսի 3-ին: