Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հաղթանակ, մեկ` պարտություն

Սպորտ

Ֆրանսիայի Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարի 9-րդ տուրում մեր ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը միավորներ կիսեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:

«Կույր» շախմատում հաղթեց Պոնոմարյովը, իսկ «արագում»` Արոնյանը: 9 տուրից հետո Լեւոնը վաստակել է 8 միավոր եւ դեռեւս զբաղեցնում է 9-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով շարունակում է գլխավորել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որն այս անգամ ոչ-ոքի խաղաց ադրբեջանացի Վուգար Հաշիմովի հետ: Նրանից կես միավորով ետ է մնում նորվեգացի Մագնուս Կառլսենը, 1-ական` ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը:

10-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի Գրիշչուկի հետ: Մեր շախմատիստը տեսականորեն դեռ կարող է պայքարել մրցանակային տեղերի համար, բայց դրա համար հարկավոր է հաղթել մնացած բոլոր պարտիաներում, բացի այդ հուսալ, որ գլխավոր մրցակիցները, հատկապես Կրամնիկն ու Գրիշչուկը միավորներ կկորցնեն: