Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» - «Իմպուլս»` 1:0

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Մարկոսը:

«Մենք սպասում էինք, որ լարված խաղ կլինի: Գավաթում թույլ մրցակիցներ չեն լինում: Առաջին հանդիպման համար ես գոհ եմ թիմի խաղից, միայն վերջին 20 րոպեներին զգացնել տվեց հոգնածությունը: «Իմպուլսն» լավ տպավորություն թողեց: Ուրախալի է, որ մեր ֆուտբոլում նման նոր թիմ է հայտնվել: Համոզված եմ, որ «Իմպուլսը» լուրջ մրցակից կլինի բոլորի համար», - խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Իմպուլսի» մարզիչ Ստեփան Բաղդասարյանը ասաց, որ թիմն ավելի լավ կարող էր խաղալ, բայց զգացնել տվեց մեկնարկային լարվածությունը. «Արամ Հակոբյանի վնասվածքից հետո մեր գրոհների թափը մի փոքր թուլացավ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ սա մեր առաջին լուրջ հանդիպումն էր, իսկ մրցակիցն էլ հանրապետության ուժեղագույն թիմը, մենք գոհ ենք տղաների խաղից: Կաշխատենք պատասխան խաղում ցույց տալ մեր ողջ ներուժը, համենայնդեպս, թիմերի հաջորդ փուլ մտնելու շանսերը հավասար եմ գնահատում»:

Այսօր Կապանում կայացած մյուս խաղում տեղի «Գանձասարը» ոչ-ոքի խաղաց Երեւանի «Ուլիսի» հետ` 1:1:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին: