Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ babayan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խփած գոլը հաղթական էր (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» թիմի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել Դանիայի առաջնության «Ռանդերսի» դեմ խաղում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մեր ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դիպուկ իրացրել է 11-մետրանոց հարվածը: Այդ գոլը հաղթանակ է բերել «Հոբրոյին», որը 22 միավորով այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը:

Էդգար Բաբայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, խփել 2 գոլ:

Ի դեպ, հայ ֆուտբոլիստը 2017թ հենց «Ռանդերսից» էր տեղափոխվել իր ներկայիս ակումբ: