Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» չի երկարաձգել գլխավոր մարզչի պայմանագիրը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը չի երկարաձգել գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ռուսական Sport24 կայքը: Ռուսաստանցի մասնագետի պայմանագրի ժամկետն ավարտվել է մայիսի 30-ին: Դա նշանակում է, որ մարզիչն ինքնաբերաբար դուրս է մնացել թիմից: 

Իգոր Կոլիվանովը «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա հունվարի 6-ին: Ի դեպ, ապրիլի 12-ին ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լիովին վստահում է գլխավոր մարզչին, փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը «Արարատում», չնայած մամուլում լուրեր են տարածվել նրա թիմից հեռանալու մասին: Այդ ժամանակ արդեն սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան և առաջնությունում դադար էր հայտարարվել:

Նշենք, որ «Արարատն» անհաջող է սկսել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի երկրորդ փուլը և առաջին խաղում պարտվել է «Ալաշկերտին»՝ 1:2, չնայած երկրորդ խաղակեսում ունեցել է թվային առավելություն: