Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի շախմատի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Chess.com հարթակով անցկացված Եվրոպայի շախմատի առցանց առաջնությունում:

Գլխավոր մրցաշարի 1/8 եզրափակիչում մեր գրոսմայստերը հաղթեց իսրայելցի Վիկտոր Միխայլևսկուն՝ 1,5:0,5, ապա 2:1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեյմերին: Կիսաեզրափակիչում նա պարտվեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ չեխ Դավիդ Նավարային՝ 0:2: 

Երրորդ տեղի համար խաղում Գաբրիել Սարգսյանը հանդիպեց մեր մյուս մասնակից Սերգեյ Մովսեսյանի հետ, որը նախնական փուլերում հաղթել էր սլովակցի Վիկտոր Գազիկին ու գերմանացի Գեորգ Մեյերին, իսկ կիսաեզրափակչում զիջել էր ռուսաստանցի Ալեքսեյ Սարանային: 

Հայկական շախմատասյին դերբին ավարտվեց Գաբրիել Սարգսյանի հաղթանակով՝ 2:0, որը բրոնզե մեդալից բացի կստանա նաև 700 եվրո պարգևավճար: Սերգեյ Մովսեսյանին բաժին կհասնի 600 եվրո:

Մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսեյ Սարանան, որը եզրափակիչում 2:0 հաշվով վստահ հաղթեց Դավիթ Նավարային: