Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ խաղադրույքի պատճառով

Սպորտ

Ֆուտբոլի Բուլղարիայի առաջնության «Լոկոմոտիվ» (Մազդրա) - ԲԿՄԱ հանդիպումը անավարտ է մնացել, քանի որ հյուրերի երկրպագուները մտել են խաղադաշտ եւ անկարգություններ հրահրել: Ինչպես տեղեկացնում է «Մերիդիան մատչ» օրաթերթը, ԲԿՄԱ-ի նվիրյալները դա միտումնավոր են արել:

Հանդիպման ժամանակ լուրեր են տարածվել, որ բանակային ֆուտբոլիստները խաղադրույք են կատարել դաշտի տերերի օգտին, որպեսզի որոշակի գումարներ վաստակեն, քանի որ 3 ամիս աշխատավարձ չեն ստանում: Երբ «Լոկոմոտիվը» գոլ է խփել, հյուրերը սկսել են էլ ավելի անկազմակերպ խաղ ցուցադրել: Հենց դա էլ կասկած է առաջացրել թիմի երկրպագուների մոտ, որոնք ներխուժել են մարզադաշտ եւ խանգարել հանդիպման անցկացմանը:

Ինչպես նշում է նույն թերթը, նման խոսակցություններ տարածվել էին նաեւ «Մինյոր» - ԲԿՄԱ խաղից հետո, երբ բանակայինները պարտվել էին 0:3 խոշոր հաշվով:

Նշենք, որ եթե հանդիպումն անավարտ է մնում, ապա խաղադրույք կատարողներին վերադարձվում են գումարները: