Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք արծաթ

Սպորտ

Անթալիայում (Թուրքիա) ավարտված ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիրները նվաճեցին 3 մեդալ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Պատանիների մրցումներում Հովհաննես Ալեքսանյանը (50 կգ քաշային կարգ), Արմեն Եղիազարյանը (60 կգ) եւ Արտավազդ Հովսեփյանը (66 կգ), հաղթահարելով բոլոր արգելքները, մտան եզրափակիչ: Բայց նրանք չկարողացան շարունակել հաղթարշավը, զիջեցին վերջին պահին եւ բավարարվեցին արծաթե մեդալներով:

Աղջիկների մրցապայքարում ամենալավ արդյունքը ցույց տվեց Ռոզա Խաչատրյանը (52 կգ), որը զբաղեցրեց 5-րդ տեղը: