Բացել լրահոսը Փակել լրահոսը
101884320_10158532720647292_4893759636269694976_o
A A
Հասարակություն

Ցույցերի ժամանակ տուժել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված՝ Դենվերում տեղադրված խաչքարը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերի արդյունքում վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը։

Ցուցարարները հուշարձանի վրա գրաֆիտի են արել։ Այդ մասին հայտնել են Կոլորադոյի հայկական համայնքի ներկայացուցիչները Ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ ռասիզմի, այն բանից հետո, երբ ոստիկանը աֆրոամերիկացի տղամարդու ձերբակալելիս, ոտքով սեղմել էր նրա կոկորդին, ինչի արդյունքում տղամարդը մահացել էր։