Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռդ
A A
Հասարակություն

ՌԴ-ից Հայաստան է վերադարձել 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․

Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ: