Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձու
A A
Պաշտոնական

Արցախում ավարտվել է «Հավի ձու» ապրանքային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրությունը

 Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ավարտել է «Հավի ձու» ապրանքային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:

Շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դվին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ի պատասխան Հանձնաժողովի գրության ներկայացրել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում նշված ոլորտում իրականացրած գործունեության և հավի ձվի ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Համաձայն իրականացրած վերլուծության` ընկերության կողմից արտադրված 1 հատ հավի ձվի միջին արտադրական ինքնարժեքը ուսումնասիրվող ժամանակահատվածում կազմել է 30.1 դրամ, իսկ ընդամենը ինքնարժեքը՝ 41 դրամ:

Ընկերության կողմից արտադրված և իրացված հավի ձվի մեծածախ իրացման գինը 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նվազել է 24 դրամ կամ 40% (60-36 դրամ), իսկ 2020 թվականի մարտ-ապրիլ ժամանակահատվածում՝ աճել է 14 դրամ կամ 38.9% (36-50 դրամ), որի ընթացքում շահութաբերությունը 41%-ից նվազել է մինչև 1.4%, այնուհետև աճել՝ 14.5 %:

Ընկերության 1 հատ հավի ձվի մեծածախ իրացման գինը 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ գրեթե մինչև ինքնարժեք նվազել է, քանի որ ՀՀ-ում հավի ձվի ավելցուկի պայմաններում գինը էականորեն նվազել է: Այս պայմաններում՝ մրցակցելով ՀՀ-ում գործող հավի ձու արտադրող ընկերությունների հետ, ըկերությունը նույնպես նվազեցրել է նշված ապրանքատեսակի գինը:
2020 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ընկերության կողմից իրացվող 1 հատ հավի ձվի շահութաբերությունը կազմել է 17.4 դրամ կամ 41 %, իսկ 2020 թվականի ապրիլի դրությամբ` 6.3 դրամ կամ 14.5 %: Ուսումնասիրվող ժամանակահատվածում միջին շահութաբերությունը կազմել է 21.9 %:

Ուսումնասիրության արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի՝ մասնավորապես չհիմնավորված գների կիրրառման երևույթներ չեն բացահայտվել:
Հիշեցնենք, որ «Հավի ձու» ապրանքային շուկան գերիշխող դիրքի առկայությմաբ միակ շուկան է, որտեղ արտակարգ դրության ժամանակահատվածում (2020թ մարտ-ապրիլ) տեղի է ունեցել գնաճ 14 դրամի չափով, որին, սակայն, նախորդել էր գնանկում 24 դրամի չափով: