Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել. Նարեկ Հախնազարյան (տեսանյութ)

ՀՀ Վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանին զայրացրել են կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր գրառումները եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Նա ֆեյսբուքում տեսանյութ է տարածել՝  կոչ անելով՝   դավաճաններ պիտակավորելուց  առաջ  վերանայել սեփական վարքը։  Ըստ նրա՝  եթե ուզում ենք Հայաստանը դառնա զարգացած  Եվրոպական երկիր, պետք է մենք սկսենք  պահել մեզ եվրոպացիների պես։  Նա, ի դեպ,  երկու շաբաթ մեկուսացած է եղել հյուրանոցներիցմեկում, երբ ժամանել է Հայաստան։

Հիշեցնենք, որ Չայկովսկու անվ. XIV-րդ և բազ­մա­թիվ միջազ­գա­յին մրցույթների հաղ­թող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանը հա­մեր­գա­յին գործունեություն է ծավալել աշխար­հի տարբեր երկրներում՝ ճանաչ­վելով իբրև իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը:

Washington Post-ը նրան անվանել է «երաժշտական ֆե­նո­մեն»: Հախնազարյանը նվագում է 1707-ին Յոզեֆ Գվարներիի կեր­տած թավջութակով և Ֆրանսուա Տուրտի պատրաստած աղեղով: