Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ibrahimovic
A A
Սպորտ

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել այսօր առավոտյան կայացած մարզման ժամանակ: Այդ մասին հայտնում է Corriera della Sera թերթը:  

Մարզման վերջում 38-ամյա ֆուտբոլիստը գնդակին հարվածելիս ցավ է զգացել ոտքի ծնկի հատվածում: Ըստ նախնական տվյալների նա վնասել է խաչաձև կապանները: Վերականգման համար կպահանջվի մոտ երկու ամիս:  

Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել այս տարվա հունվարին: «Կարմրասևերի» կազմում անցկացրած 10 խաղերում նա դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նախապես լուրեր էին պտտվում, որ Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվողը պատրաստվում էր ավարտել ելույթներն ընթացիկ մրցաշրջանի վերջում: