Ռազմավարություն, թե ...
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի ՀՀ ըմբշամարտի հավաքականները չեն մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ օլիմպիական խաղերին:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին:
ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երևանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային է:Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Այն վարկանիշային է և մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայություն»:
Սակայն ինքնաբերաբար հարց է ծագում. տարբեր սպորտաձեւերի մեր ընտրանիներն այսուհետեւ պետք է մասնակցեն միայն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, թե ՀԱՕԿ-ի այս քայլը պատասխան է Ադրբեջանին, որն իր ըմբշամարտի հավաքականը չգործուղեց Երևանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկություն: