Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային փոփոխություն

Սպորտ

Այսօր կայացած Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովում գործող նախագահ Սամվել Դիլոյանը հրաժարական տվեց: Նրա տեղը ընտրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը:

Քվեարկության արդյունքներով նա առաջ անցավ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Ասատրյանից, ով նախկինում երկու անգամ գլխավորել էր կազմակերպությունը, և հերթական անգամ դրել էր իր թեկնածությունը: