Բացել լրահոսը Փակել լրահոսը
365529DB-9423-41E6-B8AA-AFE659FE4741_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Բողոքի ցույցեր Իսպանիայում` ընդդեմ կառավարության

Ամերիկայի ձայն

Իսպանիայի ծայրահեղ աջթեւային Վոքս կուսակցության մի քանի հազար անդամներ իրենց ավտոմեքենաներով եւ մոտոցիկլետներով շաբաթ օրը հավաքվել են Մադրիդի կենտրոնում ու մի շարք այլ քաղաքներում` բողոքելով ընդդեմ կորոնավիրուսի տարածումը կանխելու պայքարում երկրի կառավարության բացթողումների:

Վոքսը բողոքի մասնակիցներին կոչ է արել բողոքն անցկացնել ավտոմեքենաներով, որպեսզի շրջանցեն սոցիալական հավաքների արգելքի մասին որոշումը: Կուսակցությունն այս բողոքի ակցիան անվանել է ‘’Իսպանիայի եւ ազատության համար քարավան’’:

Սակայն եղել են նաեւ մարդիկ, ովքեր ցույցերին են մասնակցել առանց մեքենաների: Որոշ մասնակիցներ նաեւ անտեսել են միմյանցից երկու մետր հեռավորութուն պահպանելու կանոնները:

Ցույցեր են անցկացվել նաեւ Բարսելոնում, Սեւիլում ու մարզային մի շարք այլ մայրաքաղաքներում:

Կորոնավիրուսից Իսպանիայում մինչ այժմ մահացել է 28 հազար մարդ: