Բացել լրահոսը Փակել լրահոսը
1016264
A A
Տնտեսություն

«Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկ տարածքն ընդլայնվում է․ Արմենպրես

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվում է ծառատունկ: Ծառատունկն իրականցվում է պարկի բարդու և սոճու անտառների վերաճի տնկինեռրով: Այս տնկիները տարածքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են և բարձր կպչողականություն են ապահովում: Ծառատունկն իրականացվում է պարկի տարբեր տեղամասերում՝ Ախուրյանի կիրճում,  Ալվար-Արտենիս տեղամասում և պարկի վարչական տարածքում: 

«Արդեն 15  օր է ինչ իրականացնում  ենք ծառատունկը: Առաջիկա 2 օրերի ընթացքում կավարտենք աշխատանքները Ախուրյանի կիրճի տարածքում: Աշխատանքների ավարտից հետո, այս տարածքում կունենանք նոր տնկիների  ավելի քան 1 հեկտար տարածք և անտառվերականգնման կես հեկտար տարածք: Ծառատունկ իրականացվում է նաև Արտենիս լճի հարակից տարածքում: Ավարտին կունենանք  բարդու  500 ծառատնկի:  Ծառատունկ իրականացվում  է նաև պարկի վարչական շենքի տարածքում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արփի լիճ  ազգային պարկ»-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը՝  նշելով, որ ծառատունկն իրականացվում է պարկի այն տարածքում, որտեղ մինչ այս երբեք ծառատունկ չի կատարվել:  

Աշխատանքներն ամբողջությամբ  իրականացվում են ազգային պարկի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ծառատունկին նաև  միանում են հարակից գյուղերի բնակիչները: «Մեր կողմից իրականացվող ծառատունկին միանում են հարակից բնակավայրերի բնակիչները: Ոգևորվածությունը մեծ է, ինչն, անխոս, շատ կարևոր է»,-նշեց Մուշեղ Մուրադյանը: