Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կհանգստանա

Սպորտ

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ավարտեց Իտալիայում նախատեսած ուսումնամարզական հավաքը եւ վերադարձավ Հայաստան:

Հավաքի ընթացքում մեր թիմը երեք հանդիպում անցկացրեց տեղի սիրողական թիմերի հետ, եւ բոլորում էլ հաղթեց (7:0, 4:2, 5:1): «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկու օր հանգիստ է տվել իր սաներին: Թիմը մարզումները կվերսկսի մարտի 20-ից:

Ինչպես տեղեկացրին «Փյունիկի» մամուլի կենտրոնից, Իտալիայում թիմի մարզիչները նոր ֆուտբոլիստներ չեն փորձարկել, բացառությամբ բելառուսցի դարպասապահ Արթուր Լեսկոյի, որը վաղուց է մարզվում փյունիկցիների հետ: Այժմ ակումբի ղեկավարները բանակցություններ են վարում 26-ամյա դարպասապահի հետ, որը ազատ կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագիրը ուկրաինական «Կրիվբասի» հետ չեղյալ է համարել: