Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պապիկյան
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի՝ Սուրեն Պապիկյանի թեստի արդյունքը հայտնի է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Առողջություն բոլորիս»։