Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 միլիոն դրամի վնաս

Մարզեր

Սյունիքի մարզպետարանում արդեն ճշտվել են վերջին երկու օրերին մոլեգնող քամիների եւ ջրհեղեղի հասցրած վնասները Սիսիանի, Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի տեղեկատվությամբ` տուժած համայնքները 25-ն են, որից 15-ը Սիսիանի տարածաշրջանի գյուղերն են: Նախնական հաշվարկով վնասի չափը կազմել է 25 մլն դրամ, ընդ որում 14 միլիոն 400 հազարը Սիսիանի գյուղերի կրած վնասն է:

Ստեղծված իրավիճակին ծանոթանակու նպատակով երեկ Սիսիանում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով գյուղապետերին խոստացավ հնարավորինս աջակցություն ցույց տալ համայնքներին:

ՙԹե կառավարության եւ թե մարզպետարանի կողմից փոխհատուցում առաջին հերթին կլինի ուժեղ քամիներից եւ գետերի վարարումներից վնաս կրած կրթական եւ պետական հաստատություններին: Հնարավորության դեպքում կաջակցենք նաեւ առավել մեծ չափով վնաս կրած գյուղացիներին, որ մարդիկ իրենց մենակ չզգան՚,- համայնքների ղեկավարներին ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: