Երկրորդ անգամ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես տեղեկացնում է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի կայքէջը, մեր կանանց հավաքականը մարտի 18-21-ը Իսրայելում կմասնակցի «Չելենջ տրոֆի» («Մարտահրավերի մրցանակ») միջազգային մրցաշարին: Մեր հանդբոլիստուհիների մրցակիցները կլինեն Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները: Նշենք, որ գլխավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն միայն խմբերի հաղթողները:
Մեր մարզուհիները այդ ստուգատեսին լավ պատրաստվելու համար արդեն մեկ ամիս հագեցած մարզումներ են անցկացնում հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնի, Ջոն Կիրակոսյանի անվան հանրակրթական դպրոցի եւ Արաբկիրի համայնքի համալիր մարզադպրոցի մարզադահլիճներում: Իսկ խաղային փորձի պակասը լրացնելու համար թիմը ստուգողական հանդիպումներ է անցկացրել Հայաստանի պատանեկան (մինչեւ 18 տարեկանների) հավաքականի հետ:
Սակայն ինչպես տեղեկացնում է նույն կայքէջը, վերջին փորձամրցումն անցկացվել է հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում, որի մարզադահլիճն իր չափերով չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Ինչեւէ, մեր հանդբոլիոտուհիները 2-րդ անգամ կմասնակցեն նման մակարդակի մրցաշարին: 2006 թվականին Հայաստանի ընտրանին իր խմբում գրավել էր 3-րդ տեղը: