Կորոնավիրուսի 335 նոր դեպք է արձանագրվել․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Նա նշեց՝ գործերը լավ չեն, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, 3 մահ։ Մահվան ընդհանուր ելքերի թիվը 70 է։
«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյալ: Այդտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր»: Վարչապետը շեշտեց՝ առաջին օրվանից որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն, ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չեն հաղորդել հանրությանը.
«Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների»:
Նիկոլ Փաշինյանը մեկ լուծում է տեսնում՝ պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու:
Կառավարության ղեկավարը շեշտեց, որ ոստիկանությունը պետք է ավելի խիստ և զգոն աշխատանքներ տանի վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:
Տեսչական մարմինները ևս պետք է խստացնեն վերահսկողությունը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նիստին մասնակցում էր դիմակով, կառավարության մյուս անդամներին ևս հորդորեց խնդրին լուրջ մոտենալ:
Ընդգծեց՝ վիրուսի դեմ պայքարի մեկ գերարդյունավետ մեթոդ կա՝ մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը: