Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայե՞րը փորձ չունեին

Սպորտ

Իսկ ահա Մակեդոնիայի գլխավոր մարզիչը մեղադրել է հենց փորձ ունեցող իռլանդացիներին:

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական «B» խմբի խաղացանկը կազմելու համար Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ձախողումը բոլորից շատ զայրացրել է իռլանդական պատվիրակության ղեկավար, այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ջոն Դիլեյնին:

Նա դրանում մեղադրել է Հայաստանի պատվիրակությանը: «Զարմանալին այն է, որ խմբի առաջատար հավաքականները համաձայնեցին բոլոր հարցերում, սակայն բանակցությունները ձախողվեցին ավելի թույլ թիմի պատճառով: Դա գալիս էր Հայաստանի ներկայացուցիչների նման միջոցառումներին մասնակցելու փորձ չունենալուց», - Evening Herald թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ջոն Դիլեյնին, որը չորրորդ անգամ էր:

Իսկ ահա այս խմբում ընդգրկված Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը բանակցությունները ձախողելու մեջ մեղադրել է Իռլանդիայի եւ Սլովակիայի ներկայացուցիչներին: «Նրանք պարտադիր ցանկանում էին վերջին խաղն անցկացնել սեփական հարկի տակ, ինչը ձեռք չէր տալիս մեզ»:

Նշենք, որ իռլանդացիները ցանկացել էին վերջին տուրում հյուրընկալել հենց մեր հավաքականին, իսկ սլովակները` Մակեդոնիայի ազգային թիմին: