Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էտո’Օ-ն ռեւանշի հասավ

Սպորտ

Միլանի «Ինտերը» ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնում հաղթեց տեղի «Չելսիին»` 1:0: Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Սամուել Էտո'Օ-ն: Ի դեպ, կամերունցի հարձակվողն այդպես ռեւանշի հասավ «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբայի նկատմամբ, որը մեկ շաբաթ առաջ ճանաչվել էր Աֆրիկայի 2009 թ լավագույն ֆուտբոլիստ` առաջ անցնելով հենց ... Էտո'Օ-ից: Հիշեցնենք, որ առաջին խաղում նույնպես հաղթել էին միլանցիները` 2:1:

Մեծ անականկալ գրանցվեց իսպանական Սեւիլյա քաղաքում: Տեղի համանուն թիմը պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին` 1:2, եւ բազմաթիվ մասնագետների կարծիքով, անսպասելի դուրս մնաց հետագա պայքարից (առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1):

Այսօր տեղի կունենան մնացած երկու հանդիպումները. ֆրանսիական «Բորդոն» իր հարկի տակ կընդունի հունական «Օլիմպիակոսին» (առաջին խաղը` 1:0), իսկ ներկայիս գավաթակիր «Բարսելոնան»` Գերմանիայի «Շտուտգարտին» (1:1):