Արոնյանը կրկին սայթաքում է
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարում անհաջող մեկնարկից հետո Լեւոն Արոնյանը 3-րդ տուրում կարողացավ շտկել իրավիճակը` երկու պարտիաներում էլ հաղթելով հոլանդացի Յան Սմիթսին: Սակայն 4-րդ տուրում մեր շախմատիստը կրկին անհաջող հանդես եկավ` 0,5:1,5 հաշվով զիջելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս պարտությունից հետո Լեւոն Արոնյանը կրկին նահանջեց եւ այժմ եւս 4 շախմատիստների հետ բաժանում է 7-10-րդ տեղերը:
Սակայն Արոնյանի վաստակած կես միավորը թույլ տվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին հավասարվել մրցաշարի միանձնյա առաջատար Վասիլի Իվանչուկին: Նրանք վաստակել են 6-ական միավոր: 5-ական միավոր ունեն Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Արոնյանը վաստակել է 3,5 միավոր:
«Կույր» շախմատում առայժմ լավագույն արդյունքներն ունեն Իվանչուկը, Կառլսենը եւ Գրիշչուկը, որոնք 4 հնարավորից վաստակել է 3-ական միավոր: Արոնյանն ունի 1,5 միավոր:
Արագ շախմատի մրցաշարում լավագույններն են Կառլսենը եւ Իվանչուկը` 3-ական միավոր: Արոնյանի արդյունքն է 2 միավոր:
5-րդ տուրում, որը տեղի կունենա մարտի 18-ին, Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: