A
A
Ոչ մի ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովը աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի ժամանակ հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդին ընդհանրապես չի առաջարկի խաղաղ դաշն կնքել: Այդ մասին հայտարարել է Թոփալովի գործակալ Սիլվիո Դանաիլովը:
Մրցամարտի կանոնակարգով կողմերը միայն գլխավոր մրցավարի միջնորդությամբ իրավունք ունեն առաջարկելու ոչ-ոքի: Սակայն ըստ Դանաիլովի, բուլղարացի շախմատիստը նման առաջարկություն չի կատարի առաջինը, ուստի խաղաղություն կնքելու հնարավորությունը լիովին կախված կլինի Վիշվանաթան Անանդի տրամադրությունից:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը բուլղարացի եւ հնդիկ գրոսմայստերների միջեւ տեղի կունենա ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 12-ը, Սոֆիայում: