A
A
Համաձայնության չեկան
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական «B» խմբում ընդգրկված երկրների` Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի եւ Անդորայի հավաքականների ներկայացուցիչներն այսօր չկարողացան ընդհանուր հայտարարի գալ եւ կազմել խաղացանկը:
Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ֆուտբոլի միության մամուլի կենտրոնից, կողմերը սկզբից կնքել են համաձայնագիր խաղերը կազմակերպելու համար, բայց հետո չեն ընդունել խաղացանկի որեւէ տարբերակը: Այդպիսով, այն կկազմի ՈՒԵՖԱ-ն, վիճակահանության օգնությամբ, Թել Ավիվում կայանալիք համաժողովից առաջ: