Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+avto 18.05.
A A
Սպորտ

ԱՄՆ-ում վերսկսել է NASCAR հանրահայտ ավտոմրցավազքը

ԱՄՆ-ում անցկացվող NASCAR հանրահայտ ավտոմրցավազքը վերադարձավ մրցուղիներ: Երեկ Դարլինգտոնում կայացել է ընփացիկ մրցաշրջանի թվով 5-րդ փուլը:

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, այս փուլում առաջին տեղը գրավել է «Ստյուարդ-Հաաս Ռեյսինգ» թիմի ավտոարշավորդ Քևին Հարվիկը: Դա նրա թվով 50-րդ հաղթանակն է եղել այս մրցումներում:

Մրցանակային 2-րդ տեղը գրավել է «Հենրիկ Մոտորսպորտ» թիմի ներկայացուցիչ Ալեքս Բոումենը, իսկ 3-րդը՝ «Չիպ Ջանասի Ռեյսինգի» ավտոարշավորդ Կուրտ Բուշը:

Ընդհանուր հաշվարկով մրցավազքը 218 միավորով գլխավորում է Քևին Հարվիկը: Նրանից 28 միավոր ետ է մնում Ալեքս Բոումենը, իսկ երրորդ տեղում գտնվում է «Պենսկե Ռեյսինգ» թիմի մարզիկ Ջոուի Լոգանոն՝ 185 միավոր:

Մրցավազքի հաջորդ՝ 6-րդ փուլը, տեղի կունենա մայիսի 20-ին, դարձյալ Դարլինգտոնում: Մրցումներն առայժմ անցկացվում են առանց հանդիսականների:

Ինչ վերաբերում է «Ֆորմուլա 1» դասի ավտոմեքենաների աշխարհի առաջնությանը, ապա այս տարվա առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հունիսի 5-ին, Ավստրիայում: