Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ դռների ետեւում

Սպորտ

Այսօր Մոսկվայի «Marriott Royal Aurora» հյուրանոցում սկսվել է 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական «B» խմբի խաղացանկի քննարկումը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այդ խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի եւ Անդորայի հավաքականները: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ֆուտբոլի միության մամուլի կենտրոնից, քննարկումները սկսվել են տեղի ժամանակով ժամը 8:00-ին եւ ընթանում են փակ դռների ետեւում:

Հայաստանի հավաքականի շահերն այդ հանդիպմանը պաշտպանում են ՀՖՖ-ի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ հավաքականների բաժնի վարիչ Էդգար Մանուկյանը: Ռուսական կողմը ներկայացրել է ազգային թիմի ավագ մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը, Սլովակիայի ընտրանուն` գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, Մակեդոնիան` գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը: Իսկ ահա Իռլանդիայի պատվիրակությունը բաղկացած է ֆուտբոլի ֆեդերացիայի երեք աշխատակիցներից: