Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլանը պատրաստ է

Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, շարունակում է նախապատրաստվել մարտի 27-ին Դետրոյտում նշանակված Անդրե Դիրելի հետ մենամարտին:

Ներկայումս նա մարզումներ է անցկացնում Բեռլինում: «Երբ հայտնի դարձավ, որ մրցամարտը հետաձգվում է 3 շաբաթով, մենք ԱՄՆ-ից վերադարձանք Գերմանիա: Բարեբախտաբար այստեղ նույնպիսի ցուրտ եղանակներ են, ինչպես Դետրոյտում էր: Ինձ դուր եկավ Պալմա-Սպրինգստում անցկացրած ուսումնամարզական հավաքը, բայց Բեռլինում էլ կարելի է լավ պատրաստվել»:

Արթուր Աբրահամը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, որ իր մարտը հետաձգվում է: «Բռնցքամարտում հաճախ են լինում հետաձգումներ: Բայց դա չի անդրադարձել իմ ծրագրերի վրա: Ես շարունակում եմ ինտենսիվ մարզումները, նույնիսկ իմ մարզիչը փորձում է մի փոքր նվազեցնել դրանց ծանրաբեռնվածությունը»:

Խոսելով առաջիկա մրցակցի մասին, Արթուր Աբրահամը հայտարարել է, որ իր մարզչի հետ արդեն մշակել են նրա դեմ մենամարտելու մարտավարությունը: «Ես եւ իմ մարզիչը մրցամարտի հետաքրքիր պլան ենք կազմել, սակայն չեմ կարող այդ մասին տեղեկացնել: Համբերեք մինչեւ մարտի 27-ը, եւ դուք ամեն ինչ կտեսնեք»: