Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի կայծակնային խաղի մրցաշարի հաղթող

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար, որը նվիրված էր մայիսյան հաղթանակներին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի հաղթող է դարձել 2018թ Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Նա չի հաղթել միայն 2-րդ տեղը գրաված Շանթ Սարգսյանին: Վերջինը առաջատարից ետ է մնացել 1,5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած, 15-ամյա Մամիկոն Ղարիբյանը, ով ցույց է տվել 4 միավոր արդյունք:

Մրցաշարին մասնակցել են 7 երիտասարդ շախմատիստ և կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը: Վերջինը մեկ միավորով եզրափակել է աղյուսակը:

Մրցաշարի ընթացքում խստիվ պահպանվել են կորոնավիրուսի դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրել են դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը մշտապես ախտահանվել են: