Բացել լրահոսը Փակել լրահոսը
97438270_141134114194044_1131790484553859072_n
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր Արցախում

Արցախում ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են :

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։